Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Ազգային գազային ընկերությունը (NIGC) հայտարարել է, որ Թուրքիա արտահանվող իրանական գազը 10-15%-ով չի զեղչվի:
Իրանի և Թուրքիայի միջև իրանական գազի շուրջ տեղի ունեցող դատական գործընթացները դեռևս շարունակվում են և վճռաբեկ դատարանը վերջնական որոշում չի կայացրել, Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
«Այս պահին բնական գազի սակագները պահպանվելու են: Մեր կողմից արտահանվող գազի գները ողջամիտ են»,- հավելվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իրանի ազգային գազային ընկերության գլխավոր տնօրեն և նավթային արդյունաբերության փոխնախարար Համիդ Ռըզա Իրաքին նշել էր, որ Անկարայի բողոքի հիման վրա Միջազգային արբիտրաժային դատարանում քննվող Իրանի և Թուրքիայի միջև գազային անհամաձայնության շուրջ դատական գործի 2-րդ փուլում իրանական կողմը պարտվել էր: Փոխնախարարը նշել էր, որ տուգանքի գումարի չափը դեռևս հստակեցված չէ, և դրա շուրջ բանակցություններն Անկարայի հետ շարունակվում են: Նա նշել էր, որ հնարավոր է, որ թուրքական կողմին վճարվի 1 միլիարդ դոլար տուգանք: