3 փետրվարի 2016 - 13:41 AMT
Հայ բռնցքամարտիկներն անհաջող են մեկնարկել Լիվենցևի մրցաշարում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկած Լիվենցևի անվան միջազգային մրցաշարի առաջին օրը ռինգ դուրս եկան Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Երիցյանը, Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), և Ռաֆայել Սիմոնյանը (91կգ): Այս մասին ՀԱՕԿ լրատվության բաժինը:

60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1:2 հաշվով պարտվել է Տաջիկստանի ներկայացուցչին: 91 կգ Ռաֆայել Սիմոնյանը նույն հաշվով զիջել է Թունիսը ներկայացնող մարզիկինն: Վիճակահանության արդյունքում 1/8 եզրափակչում Հայաստանի 2 բռնցքամարտիկ մրցել են միմյանց հետ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը 3:0 հաշվով հաղթել է Գոռ Երիցյանին:

Փետրվարի 3-ին ռինգ դուրս կգան 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, 91 կգ Հենրիկ Սարգսյանը, ինչպես նաև քառորդ եզրափակիչ դուրս եկած Վլադիմիր Մարգարյանը:

Լիվենցևի մրցաշարին մասնակցում են 16 երկրի 100 մարզիկ: