2015-ի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 586 ծառայողական քննություն և ուսումնասիրություն, այդ թվում 3-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում է վարչության մամուլի ծառայությունը:
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով՝ ոստիկանության 168 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի.
- հայտարարվել է նկատողություն` 62, - հայտարարվել է խիստ նկատողություն` 60, - պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով` 3, - կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 1, - ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 42:
2015-ի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումներ թույլ տալու կապակցությամբ կատարվել են 1.584 ծառայողական քննություն, որոնց արդյունքներով 920 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի, այդ թվում նրանցից 75-ը կարգապահական տույժի կարգով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել են 31 քրեական գործ՝ 41 անձի վերաբերյալ: 12 անձի վերաբերյալ 11 նյութով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքով: Ոստիկանության 12 ծառայող դատապարտվել է:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2015-ի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 25 նյութ: