11 հունվարի 2007 - 17:19 AMT
ԵԱՀԿ-ն կուղղորդի իր ջանքրեը «սառեցված հակամարտությունները» կարգավորելու համար
«ԵԱՀԿ համար հատուկ նշանակություն ունեն «սառեցված հակամարտությունները» Վրաստանում, Մոլդովայում եւ Լեռնային Ղարաբաղում»,- հունվարի 11-ին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը ահաբեկչությանը, բնապահպանության խնդիրներին եւ պլյուրալիզմին նվիրված Վիեննայի կոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն իր բոլոր ջանքերը կուղի ժողովուրդների եւ հանրությունների միջեւ հարաբերություններ կառուցելուն: «Այս հակամարտություններից յուրաքանչյուրում պատ գոյություն ունի, որը ժողովուրդներին երկու մասի է բաժանում, եւ այդ պատերը պետք է ոչնչացվեն: Այդ հակամարտությունների բարեհաջող կարգավորման համար մենք պետք է խառնվենք հիմա եւ հիմք ստեղծենք հետագա առաջխաղացման համար»,- նշել է Մ. Մորատինոսը: Կոնֆերանսին դիտարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ահաբեկչությանը եւ շրջակա միջավայրի պահպանությանը, եւ քննարկվել են ԵԱՀԿ հետագա գործնեության հարցերը: Նշվել է, որ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կողմից որոշում է ընդունվել հետաձգել Ղազախստանի հայտի հաստատումը` 2009 թվականին կազմակերպությունում նախագահելու վերաբերյալ: