12 հունվարի 2007 - 15:51 AMT
ԱՄՆ-ն հանդես է գալիս հայ-թուրքական սահմանի բացման օգտին
Հայ-թուրքական սահմանի բացումը տարածաշրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնայնություններից է: Այդ մասին Երեւանում հայտարերլ է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: Նրա խոսքերով, տնտեսական կապերը երկու երկրների միջեւ պետք է անպայման զարգանան: «Դա բխում է Հայաստանի եւ Թուրքիայի շահերից եւ կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանը: Դա հարկավոր է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Թուրքիային»,-նշել է Գոդֆրին: Ամերիկացի դիվանագետն ընդգծել է նաեւ, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս սահմանի բացմանն ուղղված բոլոր շահագրգռված կողմերի ջանքերի եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման օգտիին: «Ցանկացած երկիր չի կարող նորմալ զարգացնել տնտեսությունը հարեւանների հետ չունենալով տնտեսական կապեր»,-ասել է նա: