12 հունվարի 2007 - 16:46 AMT
Բաքուն պատրաստ է ֆինանսավորել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու ե/ու կառուցումը
Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երթուղով երկաթուղու կառուցումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի հետ հանդիպումից հետո:

«Ֆինանսավորման խնդիր չկա, եւ ես կարծում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել այդ նախագիծը: Վրացի գործընկերների հետ Թբիլիսիում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն նոր երկաթուղային ճյուղի կառուցման կոնկրետ մանրամասները: Մենք նախորոք համաձայնեցրել ենք մեր բոլոր մտադրությունները եւ ցանկությունները եւ բանակցությունների արդյունքների հիման վրա շուտով պարզ կդառնան արդյունքները»,- ասել է Մամեդովը, հաղորդում է «Նովոստի-Ազեռբաջանը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը արգելել է ԱՄՆ ԷքսԻմբանկին մասնակցել Հայաստանին շրջանցող երկաթուղու կառուցման գործում: