8 փետրվարի 2016 - 10:38 AMT
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը: Այդ մասին հաղորդագրություն է տեղադրվել ՀՀ ԱԳՆ կայքում: «Դատապարտում ենք ‪ԿԺԴՀ‬-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ‪ՄԱԿ‬ Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում»,-ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, ԿԺԴՀ-ն երկրի հյուսիս արևմուտքից կրիչ-հրթիռ է արձակել Երկրի արհեստական արբանյակով, որը Ճապոնիայում, Հարավային Կորեայում և մի շարք այլ երկրներում համարել են բալիստիկ հրթիռի արձակում, հայտնել էր ՏԱՍՍ-ը:

Հրթիռի արձակումը հաջող է անցել, իսկ արբանյակը դուրս է բերվել ուղեծիր: Համաշխարհային հանրությունը դատապարտել էՓհենյանի այս գործողությունը, իսկ ՄԱԿ Անվատնգության խորհուրդը արտահերթ նիստ է գումարում: