Թուրքիայի Ջիզրե բնակավայրում Քուրդիստանի բանվորական կուսակցության՝ PKK-ի դեմ գործողություն է իրականացվել։
Բնակավայրում ավելի քան 60 քուրդ զինյալ է սպանվել, թուրքական Sabah-ին հղումով գրում է Tert.am-ը։
Նրանց թվում կան PKK-ի ղեկավար անձինք։
Նշվում է, որ թուրք ուժայինները քրդերին սպանել են մի շենքում, որը նրանց հավաքատեղին է եղել։ Չի բացառվում, որ շենքում նաև վիրավորներ կան։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները զինված հարձակում են իրականացրել տեղի ոստիկանական բաժանմունքի վրա: Հարձակման ընթացքում սպանվել է 4 քուրդ գրոհային, իսկ թուրքական կողմը կուրուստներ չի ունեցել:
Բացի այդ քուրդ գրոհայինները նույն Ջիզրե շրջանում հարձակում են իրականացրել ոստիկանական զրահապատ մեքենայի ուղղությամբ: Թուրքական և քրդական ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 3 թուրք ոստիկան վիրավորվել է: Նշվում է, որ ոստիկանական զրահամեքենան կայանված է եղել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության գրասենյակի դիմաց:
Դեպքից հետո քուրդ գրոհայիններից մի քանիսը փախուստի են դիմել:
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը հայտնում է, որ փետրվարի 4-ին Դիարբեքիր և Շըրնաք նահանգների Ջիզրե և Սուր շրջաններում ՔԲԿ-ի դեմ իրականացված օպերացիաների ժամանակ ընդհանուր առմամբ սպանվել է 18 քուրդ զինյալ: