8 փետրվարի 2016 - 17:30 AMT
ՀՀ-ն կմիանա տեղեկատվության փոխանակման մասին ԵՏՄ համաձայնագրին

Հայաստանը, որը 2015-ին անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, կմիանա ԵՏՄ-ում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրին, այդ թվում գաղտնի, և ֆինանսական ոլորտի` ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ տեղաշարժի համար պայմաններ ստեղծելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին ՌԴ կառավարության անունից ստորագրել այդ համաձայնագրին Հայաստանի միանալու մասին արձանագրությունը։

Եվրասիական տնտեսական միության մյուս մասնակիցներն այդ համաձայնագիրը կնքել էին 2014 թվականի դեկտեմբերի 23-ին։

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրն ուժ մեջ է մտել 2014-ին: Հայաստանը միացել է ԵՏՄ-ին 2015-ի հունվարի 1-ից: Միավորման անդամ են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Հիմնական նպատակն է մաքսային ծախսերի նվազեցումը, մրցակցութան աճը ԵՏՄ անդամ երկրների շուկաներում, արտադրության աճը: Միության մասնակիցները մտադիր են նաև առնվազն 25%-ով ավելացնել իրենց երկրների ՀՆԱ-ն ինտեգրման հաշվին: