Հանրապետության տարածքում փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի ցերեկը ջերմաստիճանը հասնելու է +7-ի, փետրվարի 13-ին սպասվում է +9, 14-ին՝ +9, 15-ին բարձրանալու է մինչև +11, փետրվարի 16-ին՝ +13:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը փետրվարի 10-ին լրագրողներին տեղեկացրել է, որ առաջիկա 5 օրվա ընթացքում հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի կայուն անտիցիկլոնի ազդեցության գոտում, բացառությամբ փետրվարի 14-ին, երբ կնկատվի ամպամածության խտացում, առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ:
Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ին ու 11-ին էական փոփոխություններ չի կրի: Սակայն սկսած փետրվարի 12-ից հարավ-արևմուտքից հանրապետության տարածք կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնց ազդեցությունը կպահպանվի մինչև փետրվարի 15-ը ներառյալ:
Երևանի փետրվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.30C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -26.60C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.60C
Կարդացեք նաև՝ ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարսը փակ է