15 փետրվարի 2016 - 18:21 AMT
2016-ին Երևանում շախմատի 2 նոր դպրոց կբացվի

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև արդեն իսկ նախապատրաստել Քանաքեռ-Զեյթուն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում շախմատի դպրոցներ հիմնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Քաղաքապետը նկատել է, որ մինչև տարեվերջ այս երկու դպրոցնը հիմնելով, ըստ էության, ինչպես և խոստացվել էր, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առնվազն մեկական շախմատի դպրոց ունենալու ծրագիրը կամբողջանա:

2014-ին շախմատի դպրոց է բացվել Արաբկիրում: 2013-ին Աջափնյակ վարչական շրջանի թիվ 185 հիմնական դպրոցին կից հիմնված շախմատի նոր դպրոց է բացվել: Ինչպես նաև. 2013-ին բացվել էԴավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցին կից հիմնված շախմատի նոր դպրոց:

Մայրաքաղաքում հիմնվող շախմատի դպրոցները գործոիմ են անվճար: