17 փետրվարի 2016 - 12:04 AMT
Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը 10-րդն է պատանեկան Օլիմպիադայում

Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Գեղասահքի ազատ ծրագրում Գալուստյանը հանդես է եկել 8-րդ համարի ներքո և հավաքել 77,32 միավոր: Երկու ծրագրի արդյունքում Գալուստյանը հավաքել է 13,321 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը:

Պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի կանանց մենասահքի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Ցուրսկայան, ով հավաքել է 188,04 միավորով:

Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացել է երկու մարզիկով` դահուկորդ Միքայել Միքայելյան և գեղասահորդ Անաստասիա Գալուստյան:

Միքայել Միքայելյանը մասնակցել է դահուկավազքի 1500մ ազատ ոճում:

Նա որակավորման փուլում ցույց տալով 3:18.48 րոպե արդյունք՝ զբաղեցրել է 27-րդ տեղը և մտել է կիսաեզրափակիչ: Այստեղ 16-ամյա դահուկորդը չնայած ավելի արագ է անցել նույն մրցատարածությունը (3:14.65), սակայն իր խմբում գրավել է 9-րդ տեղը և չի մտել եզրափակիչ փուլ:

Ընդհանուր հաշվարկով Միքայելյանը մրցավազքն ավարտել է 28-րդ տեղում: