17 փետրվարի 2016 - 13:02 AMT
Մերկել. Լավ կլիներ, որ ՌԴ դեմ պատժամիջոցները չեղարկվեին, բայց հիմք չկա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Քրիստոնյա-ժողովրդավարական միություն» կուսակցությունից պատգամավորների հետ հանդիպմանը հանդես է եկել Ռուսաստանի դեմ գործող եվրոպական պատժամիջոցների չեղարկման օգտին:

Ինչպես գրում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով, Մերկելը նշել է, որ նա կչեղարկեր Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները, սակայն այդ որոշումը պետք է «հիմնվի փաստերի», այն է` Մինսկի պայմանավորվածությունների կատարման վրա: Ըստ Մերկելի, քանի դեռ Ռուսաստանը չի պահպանում պայմանավորվածություններն Ուկրաինայի արևելքում, դա հիմք չի տալիս չեղարկելու պատժամիջոցները:

ՌԴ-ին Ղրիմի միացման և Ուկրաինայի արևելքում հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ սահմանվեցին զսպիչ քաղաքական և տնտեսական միջոցներ: Պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի մի շարք անձանց ու կազմակերպությունների դեմ, որոնք, ըստ միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների, մեղսակից են իրավիճակի ապակայունացմանն Ուկրաինայում: Պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ ղեկավարության նախաձեռնությամբ, որոնց միացան նաև այլ երկրներ, որոնք ԱՄՆ և ԵՄ գործընկերներ են: Պատժամիջոցները էներգակիրների գների անկման հետ միասին ՌԴ-ում ֆինանսական ճգնաժամի հիմնական պատճառներն են: