17 փետրվարի 2016 - 13:45 AMT
ՀՀ-ն՝ ՄԱԿ-ի պատվո ցանկում

2016-ին Հայաստանի Հանրապետությունը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ-ն:

Հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել մոտ $150.000, որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2016-ի տարեկան անդամավճար:

Պատվո ցանկում ընդգրկվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները:

2016-ին պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 27-ը: