17 փետրվարի 2016 - 15:42 AMT
Ամանորին ՌԴ այլցելած զբոսաշրջիկների թվում ՀՀ քաղաքացիները 2-րդն են գերմանացիներից հետո

Ամանորի տոներին Ռուսաստան ամենից շատ զբոսաշրջիկներ են ժամանել Գերմանիայից` աճը 2015-ի համեմատ կազմել է 35,4 %, երկրորդ տեղում են Հայաստանի քաղաքացիները`աճը 44,4 %, երրորդ տեղում են Թուրքիայի քաղաքացիները` ցուցանիշը նվազել է 16,6 %: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել է Lenta.ru-ն` զբոսաշրջային Momondo ծառայության հետազոտությունների արդյունքների վրա հղումով:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ 2016-ի ամռանը զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը Ռուսաստան ակնկալվում է Գերմանիայից` աճը 34,6 % 2015-ի համեմատ: Ըստ ամռան ամիսների ամրագրումների թվի, գերմանացիներին հաջորդում են ամերիկացիները` աճը 11 % 2015-ի համեմատ: Երրորդ տեղում են զբոսաշրջիկները Դանիայից` աճը 37,9 %:

Առաջատարների տասնյակում են նաև Նորվեգիան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Ղազախստանը, Շվեդիան, Պորտուգալիան և Կանադան: Նշվում է, որ այս ամառ թոփ տասնյակում չկան զբոսաշրջիկներ Թուրքիայից, Իտալիայից և Ուկրաինայից, որոնք անցած ամռանը զբաղեցնում էին վարկանիշի 6-րդ, 8-րդ և 10-րդ հորիզոնականը:

Ընթերցեք նաև` Ամանորին Վրաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստանից է եղել