19 հունվարի 2007 - 13:45 AMT
Հունվարի 24-ին Երեւան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
Հունվարի 24-ին Երեւան կժամանեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ): Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը: Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խումբը կայցելի նաեւ Բաքու:

Նշենք, որ հունվարի 23-ին միջնորդները կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպմանը: