19 հունվարի 2007 - 17:46 AMT
Ստամբուլում սպանվել է Հրանտ Դինկը
Ստամբուլում սպանվել է հայալեզու «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկը: Անհայտները երեք անգամ կրակել են Դինկի վրա, երբ նա դուրս էր գալիս իր գրասենյակից: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել BBC-ում, Դինկին բազմիցս են սպառնացել ազգայնականները, որոնք նրան դավաճան էին համարում: Նշենք, որ Հրանտ Դինկը դատապարտվել էր 6 ամսվա պայմանական ազատազրկման Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, մասնավորապես, այն բանի համար, որ իր հրապարակումներում նա անդրադառնում էր Հայոց ցեղասպանության հարցին: