19 հունվարի 2007 - 19:22 AMT
Հրանտ Դինկը կանխազգու՞մ էր իր մահը
«Առաջինը, ինչ անմիջապես աչքիս առաջ է գալիս, իմ զրույցներն են Հրանտ Դինկի հետ, որոնց ժամանակ նա մշտապես ասում էր, որ իր գլխավերեւում սուր է կախված: Պետք էր շատ մեծ խիզախություն ունենալ ժամանակակից Թուրքիայում խոսելու համար այն բաների մասին, ինչի մասին խոսում էր Դինկը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը : Նրա խոսքերով, Հրանտ Դինկի սպանությունը Թուրքիայում տիրող իրավիճակի տրամաբանական հետեւանքն է: «Լայնածավալ պետական քաղաքականության արդյունքում ծավալված պատմության զեղծարարության եւ Հայոց ցեղասպանության ժխտման արշավը հակահայկական փսիխոզի մթնոլորտ է ստեղծել: Այդ քաղաքակնության առաջին զոհը դարձավ Հրանտ Դինկը»,-ընդգծել է Սաֆրաստյանը: