20 հունվարի 2007 - 12:59 AMT
Թուրքիան պատասխանատվություն է կրում Հրանտ Դինքի սպանության համար
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON) շոկի է մեջ է Թուրքիայում բնակվող հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են FAON-ի մամլո ծառայությունում: «Մեկ ամիս առաջ Դինքը եղել է Հոլանդիայում, որտեղ նրան հանձնվել է Oxfam pen Award մրցանակը: Նա խիզախ մարդ է եղել, ում ապագան փայլուն պետք է լիներ: Թուրքիան պատասխանատվություն է կրում լրագրողի մահվան համար: Երիտասարդ սերնդում դաստիարակելով թուրքերի առավելության զգացումը բոլոր մյուս ազգերի նկատմամբ եւ Հայոց ցեղասպանության մերժումը` այն հայերի նկատմամբ ատելություն է սերմանում»,- ասվում է FAON-ի մամլո ծառայության հայտարարության մեջ: