20 հունվարի 2007 - 13:33 AMT
Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով արդեն երեք կասկածյալ է ձերբակալվել
Հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայում արդեն երեք կասկածյալ է ձերբակալվել: Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը հայտնել է, որ հետաքննությունը անհերքելի հանցանշաններ ունի եւ հանցագործությունը շուտով կբացահայտվի: Ուբաթ օրը 53-ամյա լրագրողը սպանվել է իր «Ագոս» թերթի խմբագրության մոտ Ստամբուլում: Մի քանի ժամ անց հազարավոր մարդիկ են հավաքվել ցույցի` սպանության կապակցությամբ իրենց վրդովմունքը հայտնելու: Դինքի բարեկամներն ու գործընկերները գտնում են, որ հանցագործության դրդապատճառը քաղաքական է: Դինքը բազմաթիվ անգամներ դատի է կանչվել Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածների համար: Թուրք ազգայնամոլները հաճախ են նրան սպառնացել: Թուրքիայի հայերի հոգեւոր առաջնորդ Մեսրոբ պատրիարքը 15-օրյա սուգ է հայտարարել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: