22 փետրվարի 2016 - 14:39 AMT
Բուրսայի միակ եկեղեցին կարող է փակվել

Բուրսայում լատինական կաթոլիկ, գերմանական կաթոլիկ, ուղղափառ և բողոքական համայնքների միասնական եկեղեցի է գործում:

Քրիստոնեական չորս համայնքը 2002-2004-ը վերանորոգել են եկեղեցին և բացել այն քաղաքապետարանի հետ ստորագրած համաձայնության հիման վրա:

2015-ին կնքված համաձայնության ժամկետը ավարտվել է:

Համայնքները կրկին են դիմել քաղաքապետարան, սակայն հետևյալ պատասխան են ստացել. «փակեք եկեղեցին», գրում է Arevelk.am-ը:

Բողոքական համայնքի ղեկավար Իսմայիլ Քուլաչօղլուն այս առիթով ասել է.

«Բուրսան Եվրոպական քաղաք է հռչակված, և այս եկեղեցին զբոսաշրջական արժեք է ներկայացնում: Հուսով ենք, որ այս որոշումը կփոփոխվի»:

Եկեղեցին ավելի քան 1000 հետևորդ ունի: