20 հունվարի 2007 - 16:36 AMT
Տեսախցիկները ֆիքսել են Հրանտ Դինքի հնարավոր մարդասպանի՞ն
Թուրքական ոստիկանությունը հրապարակել է տեսագրությունը, որի վրա պարզ երեւում է «Ագօս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալը, հաղորդում է Reuters-ը: Հրանտ Դինքի սպանության գործով արդեն ձերբակալվել է 8 մարդ:

Հիշեցնենք, որ «Ագօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլի կենտրոնում` խմբագրության շենքից դուրս գալու ժամանակ: Հրանտ Դինքի սպանությունը կտրուկ դատապարտություն է առաջացրել Հայաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, ԵՄ-ում, ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում եւ հայկական սփյուռքում: