23 փետրվարի 2016 - 18:26 AMT
Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Ստրանջայի մրցաշարում զիջել է օլիմպիական չեմպիոնին

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Ստրանջայի 67-րդ միջազգային անվանի մրցաշարը:

Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի և աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Վիճակահանության արդյունքում 1/16-րդ փուլում Գրիգորյանի հակառակորդը 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի հաղթող, Բաքվի Եվրոպական խաղերին չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի բազմակի մեդալակիր, Անգլիան ներկայացնող Վիրջրինա Նիկոլա Ադամի հետ: Գրիգորյանը երեք ռաունդում էլ զիջել է մրցակցին:

Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնեն 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, և 75 կգ քաշային Արման Հովիկյանը:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը առաջին մենամարտերը կանցկացնեն քառորդ եզրափակիչում, որոնք տեղի կունենան փետրվարի 25-ին:

Անուշ Գրիգորյանը Եվրոպայի և աշխարհի (2014) երիտասարդների չեմպիոն է: