20 հունվարի 2007 - 16:55 AMT
Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ որոշումն ընդունվել է «պետության մեջ պետության» կողմից
Հրանտ Դինքի սպանությունը կարող է առնչվել «Գորշ գայլեր» կազմակերպության հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, «Գորշ գայլերը» կարող են միայն կատարողներ լինել, պատվիրատուներին պետք է փնտրել Թուրքիայի իշխանության բարձր շրջանակներում: «Սպանության վերաբերյալ որոշումն ընդունվել է «պետության մեջ պետության» կողմից, որը ձգտում է պահպանել Քեմալ Աթաթուրքի կողմից ստեծված մոդելը: «Պետության մեջ պետությունը» կազմված է քաղաքական կուսակցությունների ղեկավարներից, խոշոր բիզնեսի, բանակի, մտավորականության ներկայացուիչներից: Դա թուրքական հասարակության այն հատվածն է, որը բոլոր ուժերով ձգտում է երկիրը զերծ պահել վարչապետ Էրդողանի կողմից ղեկավարվող իսլամսիտներից»,- նշել է Սաֆրաստյանը:

Միեւնույն ժամանակ, հայ թուրքագետը չի բացառել 2006 թվականի Նոբելյան մրացանակակիր գրող Օրհան Փամուկի նկատմամբ մահափորձը, ով եւս խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Հավելենք, որ Փամուկի հետ կապնվելու PanARMENIAN.Net-ի բոլոր փորձերը ձախողվեցին: Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Փամուկը, ամենայն հավանականությամբ, մեկնել է Թուրքիայից: