20 հունվարի 2007 - 17:21 AMT
Այսօր Երեւանում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հանրահավաք է կազմակերպվելու
Հունվարի 20-ին Երեւանում` Շարլ Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի կողքին), 19:30-ին կազմակերպվելու է մոմերով հանրահավաք ի նշան հարգանքի Թուրքիայում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է նախաձեռնող խմբի անդամ, Միջազգային քաղաքականության հետազոտման հայկական խմբի (Armenian International Police Research Group - AIPRG, Washington.DC) փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը: «Եկեք մոմերով եւ բերեք ձեր ընկերներին: Ձեր ներկայությունը ցանկալի է»,- ասել է Ռ. Գիրագոսյանը: