22 հունվարի 2007 - 13:16 AMT
17-ամյա Օգյուն Սամաստը խոստովանվել է Հրանտ Դինքի սպանության մեջ
Հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հիմնական կասկածյալը ձերբակալվել է հանցագործությունից 32 ժամ անց: 17-ամյա Օգյուն Սամաստը ձերբակալվել է Ստամբուլից Խոպա մեկնելու փորձ կատարելու ժամանակ: Ձերբակալման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է ինքնարար ատրճանակ` 7.65 տրամաչափով, որով եւ իրականացվել էր սպանությունը: Կասկածյալի հայրը` Ահմետ Սամաստը, տեսնելով ոստիկանության կողմից հրապարակված տեսագրությունը եւ ճանաչելով իր որդուն, դիմել է ոստիկանություն: Ոստիկանությունը ձերբակալել է Օգյուն Սամաստին, նրա մոտ ընկեր Յասին Հայալին եւ եւս վեց անձի: 2004 թվականին Խայալը փորձել է ռումբ տեղադրել Տրապիզոնի Մակդոնալդսում: Հետաքննության ժամանակ ոստիկանությունն ստուգել է 32 համակարգիչները ինտերնետ-կաֆեում, որը կասկածյալը հաճախ այցելում էր: Հարցաքննության ժամանակ Սամաստը խոստովանվել է Հրանտ Դինքի սպանության մեջ: