22 հունվարի 2007 - 13:33 AMT
Հունվարի 23-ին Հաագայում բողոքի ցույց է անցնելու Հրանտ Դինքի սպանության դեմ
Հունվարի 23-ին Հաագայում բողոքի ցույց է կայանալու հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի` Ստամբուլում կատարված սպանության կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիայում (FAON): Ըստ «Աբովյան» մշակութային կենտրոնի մամլո քարտուղարի Ինգե Դրոստի, ցույցի մասնակցիները գրավոր հայտարարություն են ներկայացնելու հոլանդական խորհրդարանին եւ Թուրքիայի դեսպանատանը: