22 հունվարի 2007 - 13:52 AMT
ՌՀՄ-ում 16-ամյա Ա. Մարտիրոսյանի սպանությունը քսենոֆոբիայի արտահայտում չեն համարում
Ռուսաստանի Հայերի միությունում (ՌՀՄ) երկրում քսենոֆոբիայի աճի մասին խոսելու պատճառներ չեն տեսնում: «Ռուսաստանում իրավիճակի բարելավման տենդենց կա... Անցյալ տարվա սեպտեմբեր ամսից մեզ հայտնի է հայի սպանությամ միայն մեկ դեպք` ազգային ատելության հողի վրա»,- հայտարարել է ՌՀՄ փոխնախագահ Վյաչեսլավ Գալստյանը: «Ազգային հողի վրա կատարված բոլոր հացնագործությունները բացահայտվել են, իսկ մեղավորները` պատժվել»,- ավելացրել է նա:

Գալստյանը չի կապել քսենոֆոբիայի հետ մոսկվացի դպրոցական Արթուր Մարտիրոսյանի սպանությունը: Նրա խոսքերով, ՌՀՄ ղեկավարությունն ուշադրությամբ կհետեւի հետաքննության ընթացքին, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: Հիշեցնենք, որ 16-ամյա Արթուր Մարտիրոսյանի դիակը հայտնաբերվել է ուրբաթ օրը` առավոտյան: Տոմիլինոյում գրանցված դպրոցականը 2003 թվականից ծնողների հետ վարձով բնակվում էր Մոսկվայում: Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105 հոդվածով (սպանություն):