Սիրիայի կառավարական զորքերը վերադարձրել են Խանասեր բնակավայրի նկատմամբ վերահսկողությունը, որը գտնվում է Հալեպի մատակարարման հիմնական ճանապարհի վրա։ Ճանապարհն ԻՊ-ի զինյալներից ազատագրելու մասին հայտնել են սիրիական բանակի ռազմական աղբյուրները։
Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրավել էր այդ շրջանը:
«Բանակն աշխարհազորային ուժերի աջակցությամբ կարողացավ ԻՊ-ից հետ վերցնել Խանասերը, որը գրավելով՝ զինյալները կաթվածահար էին արել դեպի Հալեպ տանող միակ ճանապարհը»,- ասել է աղբյուրը, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:
Ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրի համար մարտեր էին ընթանում մի քանի օր շարունակ։ Բանակն օգտագործում էր նաև ավիացիան և հրետանին։
Դեռ Խանասեր- Հալեպ ճանապարհի երթևեկությունը չի վերականգնվել, քանի որ հավանականություն կա, որ ահաբեկիչները հակահարված կհասցնեն։
Խանասեր-Հալեպ ճանապարհը միակն է, որով զենք է հասցվում Հալեպում սիրիական զորքին, և միաժամանակ կենսական նշանակություն ունի Հալեպ սննդամթերք, վառելիք ու այլ անհրաժեշտ պարագաներ հասցնելու համար։
Նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել են Խանասերի ավտոմայրուղին Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Մինչ այդ այն շրջափակված էր «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից:
Ինչպես հայտնել է «Ալ Վաթան» թերթը, ազատագրվել է ավտոմայրուղուց 15 կմ խորությամբ տարածք:
Սակայն 2016-ի փետրվարի ԻՊ-ը կրկին գրավել էր