22 հունվարի 2007 - 15:38 AMT
Հայ երիտասարադություն. «Թուրքիա, քո ձեռքերը արյունոտ են»
Հայաստանում շարունակվում են երիտասարդական կազմակերպությունների զանգվածային ցույցերը` նվիրված Ստամբուլի կենտրոնում սպանված «Ագոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր, լրագրող, գրող Հրանտ Դինքի հիշատակին: Հունվարի 22-ին Երեւանի պետական համալսարանի շենքի մոտ հավաքվել են ՀՅԴ «Դաշնակցության» «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության եւ Հայաստանի 20 երիտասարդական կազմակերպությունների ներկայացուիչները, ովքեր երթ են կազմակերպել դեպի Երեւանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչությունը: Ցույցի մասնակցիները ձեռքերում պահում էին հայկական եռագույնը եւ պլակատներ: «Թուրքիա, քո ձեռքերը արյունոտ են». ասում է պլակատներից մեկը: Հավաքվածները մոմեր են վառել Հրանտ Դինքի նկարի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել սպանված լրագրողի հիշատակին:

Միեւնույն ժամանակ, ցույցի մասնակիցները կոչ էին անում ԵՄ-ին ավելի ուշադիր լինել եւ վերանայել դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: Ինչպես նշել է ՀՅԴ «Դաշնակցության» «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամ Աբրամ Գասպարյանը, Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը, չէ որ այսօր էլ, ինչպես 1915 թվականին, Հայոց ցեղասպանությունը սկսվեց մտավորականության ներկայացուցիչների սպանություններից: «Թուրքիայում նորից մարդկանց են սպանում միայն այն պատճառով, որ նրանք հայ են: Եւ հաջորդ զոհը կարող է դառնալ Թուրքիայում բնակվող 80 հազար հայերից յուրաքանչյուրը»,- հայտարարել է նա:

Ինչպես նշել են երթի կազմակերպիչները, սրանով ցույցերը չեն ավարտվի եւ արդեն վաղը` հունվարի 23-ին, ծաղիկներ կդրվեն «Ծիծեռնակաբերդում»` 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում, իսկ Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտում կկայանա «Թուրքիայում հակահայկական հիստերիայի հերթական զոհի» հիշատակին նվիրված արարողություն: «Նիկոլ Աղբալյան» միությունը եւս մտադիր է կազմակերպել ավելի լայնամասշտաբ գործողություն` նման հանցագործություններ դատապարտող հայտարարության ստորագրությունների ինտերակտիվ հավաք: Եւ ուղղել այն բոլոր միջազգային կազմակերպություններ եւ կառույցներ, հաղորդում է Regnum-ը: