22 հունվարի 2007 - 18:59 AMT
Յասին Խայալը խոստովանել է, որ հենց նա է հանդիսանում Հրանտ Դինքի սպանության նախաձեռնողը
Յասին Խայալը խոստովանել է, որ հենց նա է հանդսիանում հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության նախաձեռնողը: Խայալը հայտարարել է, որ հենց ինքն է Սամաստին ձենք ու փող տվել: Ստամբուլի ոստիկանությունը հաստատել է տվյալ տեղեկատվությունը, սակայն առանց մանրամասների հրապարակման: Խայալի խոսքերով, սպանության նրան դրդել են Հրանտ Դինքի հրապարակումները, ով հայտարարում էր 20-րդ դարի սկզբում Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածայաին ոչնչացման մասին: Հիշեցնենք, որ Յասին Խայալը ավելի վաղ դատապարտվել է Տրապիզոնի «ՄաքԴոնալդս» սրճարանում պայթյուն կազմակերպելու համար եւ բանտում անցկացրել է 11 ամիս:

Իսկ ինչպես հայտնում է Internetional Herald Tribune-ը, Յասին Խայալը ժամանակին պատրաստություն է անցել Ադրբեջանի չեչենական ճամբարում: Մասնավորապես, ճամբարում նա սովորում էր ռումբեր պատրաստել: