22 հունվարի 2007 - 19:13 AMT
Ֆրանսիայի նախագահը ցավակցական նամակ է հղել Հրանտ Դինքի այրուն
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ցավակցական նամակ է հղել ուրբաթ օրը Ստամբուլում սպանված «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի այրուն: «Չկան այնպիսի խիստ բառեր, որոնցով կարողանամ դատապարտել այդ նողկալի արարքը, որը Թուրքիային զրկեց իր ամենաքաջ եւ ամենաազատ ձայներից մեկից: Իր հիմնադրած «Ակոս» թերթի սյունակներում եւ բոլոր ամբիոններից նա հանձնառել էր պայքարել հիշողության պարտականության եւ հայ-թուրքական հաշտեցման համար», -ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում: Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ Հրանտ Դինքի այրուն ցավակցական նամակներ են հղել նաեւ Ֆրանսիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին եւ արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: