22 հունվարի 2007 - 19:29 AMT
«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր է նշանակվել Էթյեն Մահչուբյանը
Ստամբուլի «Ակոս» թերթի հրատարակչական խորհուրդն այսօր` թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից երեք օր անց, վերսկսել է աշխատանքները եւ թերթի նոր գլխավոր խմբագիր է նշանակել Էթյեն Մահչուբյանին: 56-ամյա հայազգի լրագրող Էթյեն Մահչուբյանը թղթակցում էր թուրքական «Զաման» թերթին, իսկ ավելի վաղ` «Ռադիկալ» եւ այլ պարբերականների: «Ակոս»-ի հաջորդ համարը լույս կտեսնի հունվարի 26-ին, հաղորդում է «Cihan News»-ը: :