23 հունվարի 2007 - 14:06 AMT
ԱՄՆ-ն կոչ է անում Երեւանին եւ Անկարային լուծել տարաձայնությունները եւ վերականգնել նորմալ հարաբերությունները
Հայաստանն ու Թուրքիան շատ հին եւ հարուստ պատմություն ունեն, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, երկու երկրներն իրենք պետք է լուծեն առկա խնդիրները: Սակայն ԱՄՆ-ն, լինելով երկու երկրների գործընկերը, կոչ է անում Երեւանին եւ Անկարային քայլեր ձեռնարկել առկա տարաձայնությունները լուծելու եւ նորմալ հարաբերությունները վերականգնելու համար:

Հիշեցնենք, որ ամերիկացի դիվանագետը ավելի վաղ հանդես էր եկել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման դեմ, քանի որ այն շրջանցում է Հայաստանը, այդպիսով հաստատելով Վաշինգտոնի դիրքորոշումը: