23 հունվարի 2007 - 15:53 AMT
ԱՄՆ Կոնգրեսում Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւ կներկայացվի
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի անդամ հանրապետական Ջոզեֆ Քրոուլին այս շաբաթ Ներկայացուցիչների պալատում կներկայացնի հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի նախագիծը: Բանաձեւը կոչ է անում Կոնգրեսին խստորեն դատապարտել այդ ողբերգական սպանությունը, կոչ անելով Թուրքիային շարունակել այդ հետաքննությունը եւ դատին հանձնել բոլոր մեղավորներին: Բացի այդ, ամերիկացի օրենսդիրները կոչ են անում Թուրքիային քայլեր ձեռնարկել, ուղղված ՔՕ 301-րդ հոդվածի վերանայմանը, որն արգելում է խոսքի ազատությունը: Համապատասխան բանաձեւ կներկայացվի նաեւ Սենատում հաջորդ շաբաթ, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: