1 մարտի 2016 - 10:17 AMT
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 900 կրակոց

Փետրվարի 29-ին և լույս մարտի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 900 կրակոց:

Շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրենց կամքը թելադրել առաջնագծում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանգստյան օրերին` փետրվարի 27-ին և 28-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:

Փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց: