1 մարտի 2016 - 11:33 AMT
Մրցույթ Artyom's ոսկերչական ընկերությունից. Շահողը ոսկե կախազարդ կստանա

Մարտի 8-ին ընդառաջ Artyom's ոսկերչական ընկերությունը մրցույթ է հայտարարում, որը փետրվարի 28-ից արդեն մեկնարկել է: Այն կավարտվի մարտի 8-ին՝ Կանանց տոնին: Մասնակցելու համար անհրաժեշտ է ընկերության ֆեյսբուքյան էջին ուղարկել և զավակների, մայրիկների կամ երկրորդ կեսի հետ լուսանկարը, ինչը մրցույթը շահողին թանկարժեք մրցանակ ստանալու հնարավորություն կտա:

Մասնակիցների լուսանկարները կտեղադրվեն Artyom's ընկերության ֆեյսբուքյան էջում: Արդյունքները կամփոփվեն ըստ լուսանկարների հավանումների (Like-երի) քանակի: Ամենաշատ հավանումները հայտնված լուսանկարի հեղինակը կպարգևատրվի Artyom's ընկերության My Guardian Angel ինքնատիպ ոսկե կախազարդով: Երկրորդ հորիզոնականում հայտնված լուսանկարի հեղինակը կստանա պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա իր բալիկի կամ սիրելիի հետ:

Հաղթողները կհայտարարվեն մարտի 8-ին` ժամը 19:00-ին: