1 մարտի 2016 - 16:41 AMT
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը Նյու Յորքում է անցկացվելու

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մեկնարկից 10 օր առաջ հայտնի է դարձել եզրափակիչ մրցամարտի անցկացման վայրը: Այն կայանալու է 2016-ի նոյեմբերի 11-30-ին, Նյու Յորքում:

Այդ մրցաշարին մասնակցում են 8 առաջատար գրոսմայստերներ, այդ թվում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը:

ՖԻԴԵ-ի հովանավոր «Ագոն» ընկերության կայքէջում արդեն տեղադրված է ԱՄՆ-ի ամենախոշոր քաղաքի պետի՝ Բիլ դե Բլասիոյի ողջույնի խոսքը: Եզրափակիչ մրցամարտի պարգեւավճարը կազմում է $1 մլն, worldchess.com-ին հղումով գրում է «Ա1+»-ը:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի առաջիկա մրցակիցը հայտնի կդառնա մարտի 10-30-ը Մոսկվայում կայանալիք հավակնորդների մրցաշարում: