2 մարտի 2016 - 12:53 AMT
ԵԱ-2016-ի խաղերը կարող են անցնել առանց հանդիսատեսի` ահաբեկչական սպառնալիքի դեպքում

2016-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը կարող են այլ վայրեր տեղափոխվել կամ անցնել առանց հանդիսատեսի մասնակցության` ահաբեկչական սպառնալիքի դեպքում: Այդ մասին հայտնում է Associated Press-ը Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) վրա հղումով:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 10-ից հուլիսի 10-ը:

Նշվում է, որ եվրոպական առաջնության այս պահուստային պլանը մշակվել է փարիզյան ահաբեկչություններրից հետո, երբ մահապատ ահաբեկիչները փորձել էին անցնել Stade de France մարզադաշտ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ընկերական հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կոնկրետ տեղեկություններ չունենք սպառնալիքի մասին, սակայն ցանկանում ենք պատրաստ լինել»,-ասել են ՈւԵՖԱ-ում:

Առաջնությանն առաջին անգամ պատմության մեջ կմասնակցի 24 թիմ:

2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում իրականացվեց Փարիզում։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: