Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող Ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների ծրագրի շրջանակում խմբակավարների վարձատրությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 62 մլն 481.000 դրամ:
Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության մարտի 3-ի նիստի օրակարգում:
ԻՏՁՄ-ի կողմից ներկայում աշխատանքներ են իրականացվում ՀՀ այլ բնակավայրերում (այդ թվում՝ սահմանամերձ) ևս ռոբոտատեխնիկայի ու ինժեներիայի լաբորատորիաների/խմբակների ստեղծման ուղղությամբ, ինչը կխթանի նշված բնակավայրերում ռոբոտաշինության և ճարտարագիտության ոլորտների զարգացմանը:
Նախատեսվում է, որ 2016թ. մայիս ամսից սկսած կսկսեն գործել ևս 32 խմբակ, իսկ սեպտեմբերից` 48 նոր խմբակ, գրում է Tert.am-ը:
Լաբորատորիաների ներդրման դոնոր հանդիսացող կազմակերպությունների կողմից նախատեսվում է 2016թ. ներդնել մոտ 330 մլն դրամ՝ անհրաժեշտ սարքավորումների ու գույքի ձեռքբերման, խմբակավարների վերապատրաստման, մոնիտորինգի, խմբակներում ընդգրկված երեխաների թիմային վարժանքների անցկացման և աշխատանքների կազմակերպման նպատակով:
2014-ի տվյալներով՝ ՀՀ-ում ռոբոտատեխնիկայի խմբակներն արդեն գործում են 60 դպրոցում: Դրանցից 50-ը ստեղծվել են մարզերում: