5 մարտի 2016 - 11:37 AMT
ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթում կպայքարի 9-12-րդ տեղի համար

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտին է մոտենում Դևիսի գավաթի խաղարկությունը: Հայաստանի ընտրանին հերթական խաղում մրցում էր Ալբանիայի թիմի հետ:

Միքայել Խաչատրյանը 6:3, 6:0 հաշվով հաղթել է Էրբեր Սուլստարովային, այնուհետ Միքայել Ավետիսյանը երեք սեթում՝ 6:3, 3:6, 2:6 հաշվով պարտվել է Ֆլավիո Դեսին:

Իսկ ահա զուգախաղում Ավետիսյան-Խաչատրյան զույգը 6:2, 6:2 հաշվով պարտության է մատնել Դես-Սուպեջա զույգին, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Դևիսի գավաթի նախորդ երկու խաղում հավաքականը զիջել էր Մակեդոնիայի և Իռլանդիայի թիմերին:

Այժմ հավաքականը կպայքարի 9-ից 12-րդ տեղերի համար: