5 մարտի 2016 - 12:19 AMT
Միջին աշխատավարձը 2016-ի հունվարի դրությամբ աճել է 4.000 դրամով՝ կազմելով 135.000 դրամ

Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական տվյալների՝ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 135.000 դրամ (մաքուր աշխատավարձ) 2016-ի հունվարի դրությամբ: 2015-ի հունվարին ընդհանուր միջին աշխատավարձը կազմել էր 131.000 դրամ (4.000-ով աճել է), 2014-ի հունվարի դրությամբ՝ 117.000 դրամ:

Ընդ որում, 2016-ի հունվարի դրությամբ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 122.000 դրամ, ոչ պետական՝ 153.000 դրամ: Համեմատության համար՝ 2015-ի հունվարին պետական հատվածում միջին աշխատավարձը 117.000 դրամ էր, ոչ պետականը՝ 150.000 դրամ:

Հունվարին ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 227.000: Երևանում միջին աշխատավարձը կազմել է 185.000 դրամ, Արագածոտնում՝ 111.000 դրամ, Արարատում՝ 121.000, Արմավիրում՝ 135.000, Գեղարքունիք՝ 116.000, Լոռում՝ 124.000, Կոտայքում՝ 141.000, Շիրակում՝ 113.000, Վայոց ձորում՝ 116.000, Տավուշում՝ 113.000:

Բոլոր տվյալները նշված են հարկերի պահումով (մաքուր աշխատավարձ):