7 մարտի 2016 - 15:21 AMT
Քաչո Աչաջյանը կարող է կոնգրեսական ընտրվել հարավային Կալիֆորնիայից

ԱՄՆ 24-րդ ընտրատարածքից (Հարավային Կալիֆորնիա) կոնգրեսական կարող է ընտրվել Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Քաչո Աչաջյանը:

Ըստ հարցման տվյալների, Աչաջյանը 24-րդ ընտրատարածքի ներկայացուցչի պաշտոնի համար նախընտրական մրցավազքի առաջատարն է: Փետրվարին ընտրողների 20 տոկոսը պատրաստակամություն էր հայտնել քվեարկելու Աչաջյանի օգտին, ավելի ուշ նրա վարկանիշը հասավ 29 տոկոսի:

Նախընտրական պայքարում Աչաջյանը պետք է առաջ անցնի 8 մրցակիցներից: Հայերն այս ընտրատարածքում (Սան Լուիս Օբիսպո, Սանտա Բարբարա, Վենտուրայի մի մասը) բնակչության մոտ 1 տոկոսն են կազմում:

Աչաջյանը ԱՄՆ է տեղափոխվել 1971-ին, իսկ 1982-ին քաղաքացիություն է ստացել: Աչաջյանը գործարար է, զբաղվում է նաև քաղաքական և հասարակական գործունեությամբ: