13 նոյեմբերի 2002 - 23:08 AMT
ԳԼԵՆԴԵՅԼԻ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՆԴԵՊ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Լոս Անջելեսի հայկական հյուպատոսությունը ՀՀ ԱԳՆ խնդրանքով պարզել է Գլենդեյլ քաղաքի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները: Հայաստանի ԱԳՆ մամլո-ծառայության հաղորդագրության համաձայն, օրերս Գլենդեյլի համայնքային քոլեջի պատմության ուսուցիչ Փոլ Վիլյամսը սպառնացել է հայ ուսանողին` ոտնձգություն իրականացնելով նրա ազգային պատկանելության հանդեպ: Այս անվայել արարքը բոլորի կողմից միանշանակ որակավորվել է որպես ռասայական խտրականության ակտ, որի համար դասախոսը հեռացվել է քոլեջից: Հայկական հյուպատոսության հաղորդագրության համաձայն, տվյալ հիմնախնդրի քննարկմանը կնվիրվեն հատուկ լսումներ, որոնք կկայանան նոյեմբերի 18-ին Գլենդեյլի համայնքային քոլեջում: