25 հունվարի 2007 - 15:53 AMT
Շվեյցարիայում լռությամբ կհարգեն Հրանտ Դինքի հիշատակը
Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան (ASA) եւ Սպատնալիքների ենթարկված մարդկանց ընկերությունը (SPM) հունվրի 26-ին կազմակերպում են լռության արարողություն` որպես հարգանքի տուրք հունվարի 19-ին սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբաիր Հրանտ Դինքի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ցույցը տեղի կունենա Բեռնում` Թուրքիայի դեսպանատան շենքի առջեւ: Միջոցառմանը կմասնակցեն քաղաքական վերնախավի մի շարք ներակայցուցիչներ: Ցույցի մասնակիցները լռության րոպեով կհարգեն Հրանտ Դինքի հիշատակը եւ հարյուր մոմից մի հսկայական հայկական խաչ կկազմեն: