26 հունվարի 2007 - 14:23 AMT
«Թուրք վրիժառուների ջոկատը» պատրաստվում էր պայթեցնել Թուրքիայի խորհրդարանը
Թուրքիայի խորհրդարանի մուտքի մոտ թողնված պայթուցիկը` պայուսակով ռումբը վնասազերծվել է ոստիկանության կողմից: Ինչպես հաղորդում է Cihan News Agensy-ն, պայուսակի մասին, որտեղ գտնվում էր ժամացույցի մեխանիզմով ռումբը, ոստիկանությանը տեղեկացրել է Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի անվտանգության ծառայությունը: Փորձագետները վնասազերծել են պայթուցիչը, իսկ ոստիկանությունը պայուսակում գտել է մի գրություն, որտեղ գրված էր «Թուրք վրիժառուների ջոկատ»: