11 մարտի 2016 - 14:04 AMT
Աթենքն ապօրինի ներգաղթյալներին հետ է արտաքսում Թուրքիա

Աթենքը սկսել է Թուրքիայից ժամանած ապօրինի փախստականներին հետ ուղարկել: Ցուցակում եղել է 90 մարդ` Պակիստանից, Բանգլադեշից, Մարոկկոյից, Ալժիրից և Թունիսից:

Եվս ավելի քան 170 մարդ կարտաքսվի երկրից հաջորդ շաբաթվա ընթացքում, Վեստիին հղումով գրում է Tert.m-ը:

Այժմ բոլոր փախստականներին ստուգում են։ Պարզում են` օրինական են նրանք ժամանել Հունաստան, թե ոչ: Դա նրանց միակ հնարավորությունն է մնալ ԵՄ-ի տարածքում՝ Բրյուսելի և Անկարայի պայմանավորվածություններից հետո:

Թուրքիան համաձայնել է ընդունել իր տարածքով ԵՄ հասած անօրինական ներգաղթյալներին, դրա դիմաց ստանալով մոտ 6 մլրդ եվրո, վիզային ռեժիմի պարզեցում և օրինական ներգաղթյալներին Եվրոպա ուղակելու հնարավորություն։

Կարդացեք նաև՝ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների թիվը հայտնի է