13 նոյեմբերի 2002 - 22:50 AMT
ԱՄՆ-ՈՒՄ ԹՈՒՐՔ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ
Լոս-Անջելեսի բանտի կալանավոր Համբիկ Սասունյանը, որը դատապարտվել է 1982 թվականին Լոս Անջելոսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար, կարող է շուտով պայմանականորեն ազատ արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով թուրքական աղբյուրները, Սասունյանը, դատապարտված լինելով ցմահ բանտարկության, բոլոր շանսերն ունի 2007 թվականին ազատ արձակվելու լավ վարքագծի համար: Այն բանից հետո, երբ կալանավորի ծնողները համաներման խնդրագիր էին ներկայացրել, դատարանը հաշվի էր առել այն փաստը, որ Համբիկ Սասունյանը խոստովանել է իր մեղքը եւ դատապարտել իր գործողությունները: