14 մարտի 2016 - 09:43 AMT
1 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ. ՀՀ հավաքականը 2-րդն է ըմբշամարտի ԵԱ-ում

Ռիգայում Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վարշամ Բորանյանն ու Կարապետ Չալյանը ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել:

71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը եզրափակիչում 3:0 հաշվով առավելության է հասել սերբ մարզիկ Ալեքսանդր Մաքսիմովիչի նկատմամբ: Կարապետ Չալյանը 75 կգ քաշային կարգում 4:1 հաշվով հաղթել է Ադրբեանը ներկայացնող Էլվին Մուրսալիևին:

Ավելի վաղ Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանն ու Ռոման Ամոյանը արծաթե մեդալներ նվաճեցին: Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում եզրափակիչում պարտվել է Նիկիտա Մելնիկովին: Ռոման Ամոյանն 9-0 հաշվով պարտվեց ՌԴ մարզիկ Մինգիյան Սեմյոնովին 59 կգ քաշայինների կարգում:

Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 2-րդ է Եվրոպայի առաջնությունում: Հավաքականը հավաքեց 42 միավոր: Առաջին տեղում 48 միավորով Ռուսաստանի հավաքականն է, իսկ եռյակի վերջում Ադրբեջանն է: