Սիրիայում հակամարտության ընթացքում քիմիական զենք է կիրառվել 161 անգամ, այդ հարձակումների զոհն է դարձել առնվազն 1.500 մարդ, տեղեկացնում է AP գործակալությունը` Սիրիա-ամերիկյան բժշկական միության զեկույցին հղումով:
Քիմիական զենքով հարձակումների հետևանքով տուժել է առնվազն 14.500 մարդ:
Կազմակերպությունում ընդգծում են, որ տվյալ զեկույցն ամենաերկար և հստակն է մինչ այս պահը հրապարակվածներից, Ինտերֆաքսին հղումով գրում է Tert.am-ը:
Սիրիա-ամերիկյան բժշկական միությունը նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը գտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մեղավորներին և պատասխանատվության ենթարկել։
2016-ի մարտին հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրկին գնդակոծել են Իրաքի Քիրքուկ գավառում գտնվող Թազա քաղաքը` կիրառելով թունավոր քիմիական նյութերով լցոնված հրթիռներ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետությունն» առանձին ստորաբաժանում է ստեղծել, որն ակտիվորեն զբաղվում է քիմիական զենքի մշակմամբ, հետազոտություններ և փորձեր է անցկացնում Իրաքի, Սիրիայի և այլ երկրների գիտնականների ներգրավմամբ: